Անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած փաստաբանների ցուցակ

«Փաստաբանության մասին» օրենքի 44.1-ին հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով և այլ չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած (ծրագրեր իրականացրած) փաստաբանների և փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ցուցակը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում